Գյուղատնտեսության ոլորտում աճ է արձանագրվել. էլի նկարեցին. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության` երեկ հրապարակած տվյալներով, այս տարվա նոյեմբերին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 6.3 տոկոս աճ անցած տարվա նոյեմբերի համեմատ: Սա ակնհայտորեն «նկարված» ցուցանիշ է:

Խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո գյուղատնտեսության ցուցանիշներում գահավիժում արձանագրվեց: Սեպտեմբերին պաշտոնական տվյալներով գյուղմթերքների արտադրությունը նվազել էր 20 տոկոսով, հոկտեմբերին` 30 տոկոսով:

Ու շատերի կարծիքով կառավարությունը ուղղակի մաքրում էր այդ ոլորտում նախկինում արված հավելագրումները եւ փորձում հնարավորինս իրականությանը մոտ ցուցանիշներ հրապարակել: Սակայն արդյունքում տնտեսական ակտիվության ցուցանիշը նույնպես նվազում էր եւ ազդում էր կառավարության վարկանիշի վրա: Նոյեմբերին, փաստորեն, կառավարությունը որոշել է «շտկել» իրավիճակը եւ աճեր ցույց տալու նպատակով կրկին դիմել է ամենազոր «վրձնին»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031