Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն «բարբարոսական ու ստոր» է որակել Բեռլինում կատարված ահաբեկչությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել Է Բեռլինում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետեւանքով առնվազն 12 մարդ Է զոհվել:

Մամուլի համար ընդունված հայտարարության մեջ ԱԽ-ի անդամները «բարբարոսական ու ստոր» են որակել հարձակումը՝ ընդգծելով կատարողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Ինչպես հիշեցրել են Անվտանգության խորհրդում, ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով ու դրսեւորումներով «ամենալուրջ սպառնալիքներից մեկն Է միջազգային խաղաղության ու անվտանգության համար»: Այդ կապակցությամբ ԱԽ-ն նշել Է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը ՄԱԿ-ի Կանոնադրությանը եւ միջազգային իրավունքին համապատասխան:

Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ Է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին մոտ: Բեռնատարը 50-80 մետր անցել Է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 60-80 կիլոմետր/ժամ արագությամբ:

Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 12-ի, եւս 50 հոգի հոսպիտալացված Է:

Գերմանիայի ՆԳ նախարարությունը Բեռլինի տոնավաճառում տեղի ունեցածը որակել Է ահաբեկչություն: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը: «Մենք այլեւս կասկածներ չունենք, որ այդ ահավոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ երեկ երեկոյան, ահաբեկչական գործողություն Էր»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս