
Գնդակի հետ վարվելու ինտելեկտ և մրցակցին շփոթեցնելու կարողություն. Eurosport-ը՝ Մխիթարյանի մասին

Արագ և ճկուն շարժումներով մրցակցին շփոթեցնելու կարողություն և գնդակի հետ վարվելու ինտելեկտ. ահա այս հատկանիշներն է, ըստ Eurosport-ի, իր մեջ համախմբում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել հայ ֆուտբոլիստի խաղին՝ նշելով այն պատճառները, ըստ որոնց՝ Մխիթարյանը իդեալական ֆուտբոլիստ է մանչեսթերյան ակումբի համար:
Պարբերականի լրագրողները համեմատել են Մխիթարյանը խաղը վնասվածքի ժամանակ նրան փոխաինած ֆուտբոլիստների՝ Լինգարդի և Մատայի խաղի հետ՝ նշելով, որ այս երկու ֆուտբոլիստները առանձին առանձին իրենց մեջ կրում են Մխիթարյանի հատկանիշները:
«Մխիթարյանի հետ հարձակման գիծը ավելի սուր է: Մրցակիցները չեն հասկանում, թե ինչ է պետք անել՝ փակել Իբրահիմովիչին, թե՞ հսկել Մխիթարյանին: Շքեղ են նաև Մխիթարյանի անցումները կենտրոնով: Ֆուտբոլիստը իր շուրջ է հավաքում բոլոր պաշտպաններին՝ հնարավորություն տալով Իբրահիմովիչին ավելի ազատ գործել:
Մխիթարյանը գլուխկոտրուկներ է ստեղծում նաև կիսապաշտպանների համար: Կիսապաշտպանները չեն հասկանում, թե ում պետք է հսկեն՝ Էրերային և Պոգբային, թե՞ Մխիթարյանին»,- նշում է պարբերականը:
Պարբերականը կարևորում է նաև Մխիթարյանի գործողությունները առանց գնդակի՝ նշելով, որ Մխիթարյանի գործողությունները հրաշալի պայմաններ են ստեղծում հակագրոհների համար:
Պարբերականը վերհիշել է նաև Հենրիխի հետ աշխատած մարզիչ Յուրգեն Կլոպի այն խոսքերը, որ պատահական չէ, որ Հայաստանն է աշխարհին տալիս լավագույն շախմատիստներին: Ըստ Կլոպի՝ Մխիթարյանը նման է շախմատիստի, նա անընդհատ աշխատում է և ամեն ինչ անում է կատարելագործվելու համար:
Որպես վերջաբան պարբերականը նշում է, որ Մոուրնիոն արդեն գիտակցել է իր սխալները՝ հասկանալով, որ սխալ էր Մխիթարյանին այդքան երկար հնարավորություն չտալը:
Սիրարփի Աղաբաբյան