Քեմբրիջի համալսարանի գիտնականները կպատմեն ձեր մասին ամեն ինչ՝ Facebook-ի հավանումների միջոցով

Քեմբրիջի համալսարանում ստեղծել են հատուկ՝ Apply Magic Sauce ծառայություն, որը կարողանում է վերլուծել Facebook-ի հավանումները և կազմել մարդու հոգեբանական կերպարը:

Երկար տարիների աշխատանքներից և վերլուծություններից հետո գիտնականները կարողացել են գտնել նմանություններ մարդու ճաշակի և բնավորության միջև: Վերլուծություններից հետո մշակվել է ալգորիթմ, որը կարողանում է գտնել բոլոր մարդկանց հոգեբանական կերպարը՝ հաշվի առնելով այն, թե ինչ են նրանք հավանում սոցիալական ցանցում: 1_640x421

Apply Magic Sauce-ի փորձարկման համար պետք է այցելել ծառայության գլխավոր էջը և ընտրել Predict My Profile հրահանգը: Դրանից հետո անհրաժեշտ է միայն թույլ տալ, որպեսզի ծառայությունն օգտվի ձեր անձնական էջի տվյալներից: 2_1481622724-630x371_640x421

Այնուհետև ծառայությունը կառաջարկի ձեզ տեսնել ձեր հոգեբանական կերպարի առանձնահատկությունները: Կցուցադրվեն տվյալներ ձեր ինտելեկտի, բնավորության գծերի, սեռական կողմնորոշման, քաղաքական հայացքների, կրոնական ուղղվածությունների մասին: 3_640x420

Ծառայության հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրա միջոցով ոչ միայն պարզապես տեսնում եք ձեր բնավորության մասին վերլուծություն, այլև իմանում եք, թե ինչի հիման վրա է արված վերլուծությունը:

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս