
Քիմ Քարդաշյանի եղբայրն առանց կնոջ և ուտելիքի է մնացել Ծննդյան տոներից առաջ

Ռոբ Քարդաշյանին՝ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եղբորը լքել է կինը՝ տանելով իրենց ընդհանուր երեխային, կահույքը և ամբողջ ուտելիքը: Այս մասին Ռոբը պատմել է տեսագրություններում, որոնք նա բեռնել է իր Snapchat-ում: Տեսահոլովակները միավորել և դեկտեմբերի 18-ին հրապարակել է The Daily Mirror-ը:
Տեսագրության մեջ Քարդաշյանն ասում է, որ Ծննդյան տոներից առաջ զարդարել է տունը, բայց չի գտել կնոջը՝ Բլեք Չայնային, որը տարել է իրենց դստերը՝ Դրիմին: Փոքրիկը ծնվել է նոյեմբերին: Ռոբը նաև նշել է, որ կինն իրենց տնից տարել է կահույքը և ամբողջ ուտելիքը՝ դատարկելով սառնարաններն ու խոհանոցի դարակները: