
Մեսսին 2016-ի լավագույն ռմբարկուն է

Ավարտին է մոտենում ֆուտբոլային 2016 թվականը: Եվրոպայի առաջատար առաջնություններում արդեն տեղի են ունենում առաջնության առաջին հատվածների վերջին տուրերը:
Երեկ ավարտվեց իսպանական Լա լիգայի առաջին շրջանը, որտեղ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարողացավ խփել իր 51-րդ գոլը:
Այս գոլը Մեսսիին դարձրեց Եվրոպայի թոփ-5 առաջնությունների լավագույն ռմբարկուն:
2016-ի ընթացքում Մեսսիի հավերժական հակառակորդ Կրիշտիանու Ռոնալդուն խփել է նրանից 9 գոլ պակաս:
Սիրարփի Աղաբաբյան