
Բյուջեի աճը կախված է պղնձի գնից. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում գունավոր մետաղների գների աճը որոշ հույսեր էին ներշնչում կառավարությանը, թե առաջիկայում դա կարող է փոքր-ինչ բարելավել բյուջեի մուտքերի մակարդակը, սակայն մետաղների գները կրկին սկսել են նվազել:
Այս տարվա հոկտեմբերի վերջերից սկսեցին աճել պղնձի գները եւ մեկ տոննայի գինը 4600 դոլարից դեկտեմբերի սկզբին հասավ ընդհուպ մինչեւ 6000 դոլարի: Իսկ Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ շատ մեծ տեղ է զբաղեցնում հենց պղնձի խտանյութը: Սա բերում է նրան, որ աճում են հանքարդյունաբերության ձեռնարկությունների վճարած հարկերը:
Սակայն սպասումները չարդարացան, եւ արդեն երկու շաբաթ է գները սահուն նվազում են, եւ երեկվա դրությամբ մեկ տոննա պղնձի գինը դարձել է 5500 դոլար: Նշենք, որ հաջորդ տարվա համար կառավարությունը կանխատեսում է բյուջեի եկամուտների աճ, որը պետք է ապահովվի՝ այդ թվում նաեւ պղնձի միջազգային գների աճի հաշվին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: