
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ

Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 45 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի վրա արձակվել է 1000-ից ավելի կրակոց: Արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (1 արկ):
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան քայլերի են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և շփման գծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն