
«Դիեգո Կոստան գարեջուր է խմում խաղերից հետո, որովհետև դա օգտակար է». Անտոնիո Կոնտե

ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուին կարելի է:
«Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Կոստան Ինստագրամում լուսանկար է ներբեռնել, որտեղ նա պատկերված է գարեջրի շշով: Կապույտների մարզիչը բացատրել է, թե ինչու է ֆուտբոլիստներին թույլ տալիս լիցքաթափվել ալկոհոլով:
«Դա լավ է դեհիտրատացիայի համար: Կարելի է խմել կոլա կամ մեկ շիշ գարեջուր: Դա օգտակար է վերականգնման համար: Բայց միայն 1 շիշ, ոչ ավելի: Եվ միանգամից խաղից հետո, այլ ոչ թե՝ մեկ ժամ հետո:
Իմ թիմում պրոֆեսիոնալներ են հավաքված: Մարզիչը չպետք է ասի՝ «արեք սա», կամ՝ «սա մի արեք»: Նրանք պրոֆեսիոնալներ են, և ես վստահ եմ, թե նրանք ինչպես են վերաբերվում իրենց գործին և ինչպես են իրենց պահում տվյալ իրավիճակում»,- Կոնտեին է մեջբերում Goal.com-ը:
«Չելսին» ունի 37 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Դիեգո Կոստան ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն է, ում հաշվին գրանցվել է 12 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը