
20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են

Մայիսի 10-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 208-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ԿամԱԶ» մեքենաները: «Օպել Զաֆիրայի» վարորդ 20-ամյա Գեորգի Ղուլյանը և ուղևոր 65-ամյա Նելլի Թամրազյանը մահացել են, իսկ 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: