Նրանք ուզում են մեզ համոզել, որ պետությունը, որտեղ մեր երկիրը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», խաղաղության է ձգտում․․․Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․«Սա Ադրբեջանում պետական ֆինանսավորմամբ ու պետության կողմից ստեղծված կայք է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այդ հրահանգը Ալիևը տվել 2022 թվականի դեկտեմբերի 24—ին, այն բանից հետո, երբ Փաշինյանը Արցախն ու Հայաստանը Իրանին ու Վրաստանին կապող ուղիները ճանաչեց (այսպես կոչված՝ անկլավները) որպես Ադրբեջանի մաս։ Ի պատասխան Ադրբեջանի ղեկավարը ավելի ոգևորվեց ու սկսեց հարցականի տակ դնել մեր պետության գոյության իրավունքը։ Մի քանի օր առաջ էլ Բաքվում ներկայացրել են «Վիրտուալ Արևմտյան Ադրբեջան» հարթակը։
Այսքանից հետո, երբ ՀՀ իշխանությունները խոսում են խաղաղությունից, նրանք ուղղակի հեգնում են մեր ինտելեկտը կամ մեզ տգետի տեղ են դնում։
Նրանք ուզում են մեզ համոզել, որ պետությունը, որտեղ մեր երկիրը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան», որտեղ չորս ամսում երեսուն վարժանք ու զորավարժություն է անցկացվում, որտեղ բռնապետ ղեկավարը մեկ ելույթում առնվազն 9 անգամ մեզ կոչում է «թշնամի», «ատելի թշնամի», «բարբարոս թշնամի» տերմիններով, խաղաղության է ձգտում․․․»։