Խնդիրն այն չէ, որ նրանք փորձում են իշխանություն պահել, այլ այն, որ բացի իշխանությունից կառչելուց, այլ տարբերակ իրենք իրենց չեն թողել. Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան ը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «Խնդիրը նրանում չէ, որ նրանք փորձում են իշխանություն պահել, խնդիրը նրանում է, որ բացի իշխանությունից կառչելուց այլ տարբերակ իրենք իրենց չեն թողել:
Խնդիրը նրանում չէ, որ նրանց թվում է, թե ժամանակ են ձգում քաղաքական վախճանից խուսափելու համար, այլ խնդիրը նրանում է, որ չեն հասկանում, որ ժամանակն է իրենց ձգում բառիս բուն և ֆիզիկական իմաստով, իսկ արդյունքը տոտալ և դաժան փակուղին է:
Խնդիրն այլևս նրանում չէ, որ մեծ բախտախնդրության արդյունքում դեռ երկիր են կառավարում, այլ արդեն նրանում, որ իրականում թելից են կախված, այն էլ կարմիր բերետավորի կարմիր թելից:
Իսկ մե՞նք, մենք համբերատար ենք, խելամիտ և ուժեղ քան երբևէ»: