Փաշինյանը թուրք-ադրբեջանական սպեցնազին չի՛ հրավիրի իրեն պաշտպանելու, եթե ժողովուրդը դրսում շատ լինի. Հուսիկ Արա 

2020 թվականի աղետալի պատերազմից հետո ժողովուրդը դուրսէ եկել նվաստացման թմբիրից, և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում այս օրերին, ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն այլևս ֆիզիկապես և հոգեպես այն ջախջախված վիճակում չէ և պատրաստ է համախմբվել՝ հանուն Հայաստանի պետականության պահպանման։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մասին, նման տեսակետ հայտնեց բանաստեղծ Հուսիկ Արան՝ ընդգծելով՝  ժողովուրդը, որը հնագույն քաղաքակրթության կրող է, այլևս թույլ չի՛ տալու օրվա իշխանություններին խաբել ու ստորացնել իրեն։
«Այս բազմահազարանոց  հանրահավաքը պատվի և արժանապատվության համար էր տեղի ունենում։ Այս մարդիկ, որոնք հավաքվել են, հավաքվել են, որովհետև ունեն պատիվ»,-ասաց բանաստեղծը՝ ընդգծելով, որ մարդիկ պետք է դադարեն այլևս ապրել աչքերը փակ՝ ջայլամի պես, ու հաշվի նստելով փաստերի հետ՝կտեսնեն, որ  ներկա վիճակը հայ ժողովրդի գլխին բերել  է այս իշխանությունը, որը ցանկանում է Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ և դեպի Արևմուտք թեքվելու անվան տակ Հայաստանը տանում է դեպի Թուրքիա։
«Սա թուրքական ուղղվածություն է՝ Արևմուտքի շղարշի անվան տակ»,-ասաց բանաստեղծը՝չբացառելով, որ փողոցում հանրային ճնշման ալիքի մեծացման պարագայում Փաշինյանն օգնություն խնդրի հենց այդ երկրից։
«Այս իշխանությունների մնալով՝ մեր կործանումը 100 տոկոս է, այս շարժման հաջողության հավանականությունը՝ հիսուն տոկոս։ Նվաստացած վիճակում գտնվող այս իշխանությունը մեզ անվերջ տանելու է նվաստացման, որովհետև թշնամին ուզում է Սյունիքը, Երևանը, Վարդենիսը և ամբողջ Հայաստանը՝ որպես արևմտյան Ադրբեջան, իսկ եթե Հայաստանի ղեկավարը չի պատասխանում դրան, ի՞նչ անի միջազգային հանրությունը»,-ասաց մեր զրուցակիցը՝հավելելով, որ Փաշինյանն ադրբեջանական պահանջներին ի պատասխան՝ պահպանում է լռություն, որովհետև իրենց տղան է։
«Էլ ինչպե՞ս ասեն, որ իրենց տղան է, իրենց ուղարկված նվերը։ Ես չեմ հասկանում՝ կա՞ մարդ, որը սա այլևս չի հասկանում. իմ կատուներն են արդեն սա հասկացել, այնպես որ, եթե ոչինչ չանենք, նոյեմբերին ստորագրվելու է կապիտուլյացիա, Հայաստանը նշվելու է՝ որպես  արևմտյան Ադրբեջան»,-ասաց Հուսիկ Արան՝ շեշտելով, որ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար ամեն բանի ունակ է՝ ընդհուպ Հայաստան հրավիրելու թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների։
«Եթե ժողովուրդը շատ լինի, նա չի համարձակվի թուրք-ադրբեջանական սպեցնազ հրավիրի. չի համարձակվի նման բան անել, ուստի ամեն բան կախված է ժողովրդի թվաքանակից»,-ասաց բանաստեղծը։
Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս