«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ զանգվածի` ամբողջությամբ, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31, Դավթաշեն 2-րդ զանգվածի 21-ից-26 համարների, Ձոր 1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի և Հայաստանի Օլիմպիական ավանի ջրամատակարարումը:
Ավելի քան 5 հազար ոստիկան պարեկային հսկողություն կիրականացնի ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը՝ նոյեմբերի 8-ին, հայտարարել է տեղի ոստիկանապետ Կառլոս Գոմեսը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Իրաքի կառավարական բանակը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից ազատել է Մոսուլի նվազագույնը 12 շրջան, հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
Իտալիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Պաոլո Ջենտիլիոնին ու Էլմար Մամեդյարովը երեկ Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, հայտնում է Trend գործակալությունը։
ԱՄՆ դիվանագետներին այլևս չի թույլատրվի մասնակցել Ռուսաստանի ընտրություններին, ասվում է ՌԴ ԱԳՆ դիվանագիտական նոտայում, որը փոխանցվել է ամերիկյան կողմին։
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին, որը երեկ հայտարարել է իր հրաժարականի մասին, հնարավորություն ունի՝ ստեղծելու քաղաքական ուժ, որպեսզի անցնի հաջորդ խորհրդարան, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախկին փոխնախարար Գեորգի Վաշաձեն։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Նոյեմբերի 7-ին, ժամը 15-ին, Երևանի Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեի մոտ իրար են բախվել «ԼԻԱԶ» մակնիշի թիվ 17 երթուղու տրոլեյբուսը և «ԿԻԱ» ավտոմեքենան:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն աջակցել վետոյի իրավունքի կիրառման գործընթացի փոփոխություններին, որն օգտագործվում է ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ այս կամ այն որոշումը սահմանափակելու համար, հայտնում է TASS-ը։
Անալոգային հեռուստահեռարձակումից թվայինի անցնելու ավարտական փուլում՝ հիմնականում անալոգային հեռարձակման անջատումից հետո, բնակչության կողմից ահազանգեր են հնչում՝ կապված ընդունիչ սարքերի, հեռարձակման որակի, անվճար տրամադրվող սարքերի և մի շարք այլ խնդիրների շուրջ։
Հոկտեմբերի 25-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել «ԶԻԼ-130» և «ՎԱԶ-21703» ավտոմեքենաների բախվելու մասին:
Միխայիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, հրաժարվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորական մանդատից, հայտնում է Грузия Online-ը՝ հղում կատարելով երկրի ԿԸՀ-ին։
Նոյեմբերի 7-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1942 թ. ծնված Թամարա Դ.-ն, 1971 թ. ծնված Լիանա Մ.-ն և 1932 թ. ծնված Ստեփան Դ.-ն:
Իրաքցի զինվորականները, որոնք մտել էին Մոսուլ քաղաք, արվարձաններից մեկում հայտնաբերել են գերեզման, որտեղ եղել են մի քանի հարյուր գլխատված մարմիններ, հայտնել է Իրաքի բանակը։
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթանակել է առաջին քվեարկության ժամանակ, որն ավանդույթի համաձայն անցել է Նյու Հեմփշիր նահանգի Դիքսվիլ Նոտչ քաղաքում։
Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նյու Հեմփշիրում ելույթով է հանդես եկել՝ ի պաշտպանություն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության Հիլարի Քլինթոնի։
1.500.000 դրամ արժեք ունեցող XX+-XXX և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 1.000.000 դրամ,
ԱՄՆ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Քվեարկությունը սկսվել է Նյու Հեմփշիր նահանգի մի քանի ավանում և քաղաքում, հայտնում է BBC-ն։
ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում շարունակում է գրանված լինել «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Գործակալությունում գրանցված է նաեւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։ 2016-ի փետրվարի 21-ին տեղի ունեցած համագումարում Արթուր Բաղդասարյանը ընտրվել էր ՀՎԿ նախագահ։
Նոյեմբերի 7-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Եղվարդ քաղաքի Կնունյանց փողոցի տներից մեկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աբրահամ Հ.-ին:
Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի մատակարարման հարցը ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության համագործակցության օրակարգում է, Interfax-ին հայտնել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը:
Նոյեմբերի 8-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցում՝ «Արաբկիր» ԲԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան ոտուժածներ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շարունակում են աշխատել կողմերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ապագա քայլերի քննարկման նպատակով:
Պահանջում ենք Կառավարությունից՝ ծանոթանալ Ռաֆայել Սանդոյանի կենսագրությանը «Նաիրիտում» անցկացրած տարիներին, և զերծ մնալ արտադրությունից հեռու գտնվող, «Նաիրիտի» վերագործարկման համար ոչ օգտակար, Վահան Մելքոնյանի կադրերի՝ տնօրենի պաշտոնում նշանակումից»
Ղարաբաղյան հակամարտությունում նկատելի է լճացման շրջան: Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում իր իտալացի գործընկեր Պաոլո Ջենտիլիոնիի հետ երեկ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նոյեմբերի 4-ին հայտարարել էր.«Մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում… իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները»: Այս ցինիկ ելույթին անդրադառնալով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր. «Եթե Ալթունյան Լեւոնը նման բան է ասել, ապա ես մինչ այդ չեմ ճանաչել, իսկ ես նրան լավ եմ ճանաչում»:
Քաղաքական մեկնաբան Անդրա Գիլեսփայը ասում է. «Որոշ մարդիկ ասում են՝ դա միջոց է խուսափելու անօրինական քվեարկումներ իրականացնելուց, ոմանք էլ գտնում են, որ դրանով, թերևս, հնարավոր է հայտնաբերել ահաբեկիչներին, ովքեր ունեն քվեարկելու իրավունք: Այսպիսով, բոլորը քննարկում էին՝ արդյո՞ք անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթուղթ ունենալ՝ ընտրություն իրականացնելու համար»:
Պաշտոնական Անկարային զայրացրել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հայտարարությունը Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Պահվել է 14 միլիոն դրամ, որը մնում է աշխատավարձի ֆոնդում»: Իսկ պատգամավորներ կան, որոնք ԱԺ-ից պահանջում են հավելավճար՝ արտահերթ կարգով աշխատելու համար»
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: