
Շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել

Նոյեմբերի 7-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1942 թ. ծնված Թամարա Դ.-ն, 1971 թ. ծնված Լիանա Մ.-ն և 1932 թ. ծնված Ստեփան Դ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 6-ի սահմաններում Շահումյան գյուղում գտնվող Ստեփան Դ.-ի տան հյուրասենյակում տեղադրված փայտի վառարանի ծխատարից հրդեհվել են հյուրասենյակի առաստաղի փայտյա գերանները և հրդեհից արձակված շմոլ գազի հետևանքով նշված անձինք ստացել են թունավորում:
Հրդեհը մարվել է ժամը 8.25-ին՝ մարտական 2 հաշվարկի ուժերով:
Արարատի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: