
«Արաբկիր» ԲԿ-ի մոտ վթար է տեղի ունեցել. կան վիրավորներ

Նոյեմբերի 8-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցում՝ «Արաբկիր» ԲԿ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 34 UM 480պ/հ (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) և «Opel Astra» մակնիշի FFO 569 պ/հ (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Ս.) ավտոմեքենաները: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: