Վլադիմիր Գասպարյանի փեսայի մի քանի ամսվա աշխատավարձից մոտ 1 միլիոն 200 հազար դրամի չափով պահումներ են արվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում՝ երկրի ամենաքաղաքականացված մարմնում, աշխատանքը գնահատվում է քվեարկություններով. եթե պատգամավորը բացակայում է քվեարկություններից, ենթարկվում է պատասխանատվության:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ ներքին խմորումների հետեւանքով քաղաքական արենայից տեւական ժամանակ անհետացած Աբրահամ Մանուկյանը տուգանվել է մոտ 120 հազար դրամով: Հարգելի չեն համարվել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսայի՝ ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի բացակայությունները: Ամիսներ շարունակ ԱՄՆ-ում բնակվելու համար Արթուր Գեւորգյանի մի քանի ամսվա աշխատավարձից մոտ 1 միլիոն 200 հազար դրամի չափով պահումներ են արվել:
Ինչի՞ վրա են ծախսվում օրենսդիրներից արված պահումները: «Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Պահվել է 14 միլիոն դրամ, որը մնում է աշխատավարձի ֆոնդում»: Իսկ պատգամավորներ կան, որոնք ԱԺ-ից պահանջում են հավելավճար՝ արտահերթ կարգով աշխատելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»թերթի այսօրվա համարում: