
Վթարային ջրանջատում Դավթաշենում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 9-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ զանգվածի` ամբողջությամբ, Դավթաշեն 3-րդ զանգվածի 30, 31, Դավթաշեն 2-րդ զանգվածի 21-ից-26 համարների, Ձոր 1, 2 թաղամասերի, Փիրումյան փողոցի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի, Արտակարգ իրավիճակների նախարարության շենքերի և Հայաստանի Օլիմպիական ավանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: