Այս բույսը կանխարգելում է աչքի 9 հիվանդություն, այդ թվում՝ կատարակտը
Այս բույսը հայտնի է մաղադանոս անվամբ։ Շատերն այն օգտագործում են սննդի մեջ և տեղյակ չեն, թե որքան առողջարար է այն աչքերի համար։ Մաղադանոսը պարունակում է.
- վիտամիններ A, K, C, E, B6, B12
- կալցիում
- կալիում
- ցինկ
Մաղադանոսը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, որոնք օգնում են ամրացնել իմունիտետը։ Վիտամին А-ն օգնում է պաշտպանել աչքը՝ այն թաց պահելով։ Երբ վիտամին А-ն միանում է այլ հակաօքսիդանտների հետ, կարող է կանխարգելել տարիքի հետ մակուլյար դեգեներացիայի զարգացումը։
Բետա-կարոտին պարունակող մթերքը, ինչպիսիք են գազարն ու սպանախը, առավել օգտակար է, երբ համադրվում է մաղադանոսի հետ։ Մաղադանոսի պարունակության մեջ մտնող այլ նյութեր աշխատում են աչքերի վնասվածքների դեպքում, որոնք առաջանում են էկոլոգիական աղբյուրներից, ինչպես, օրինակ, ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Այդ նյութերը նվազեցնում են կատարակտի զարգացման հավանականությունը, ինչպես նաև կանգնեցնում կենսաբանական պրոցեսները, որոնք վնասում են ցանցաթաղանթը։ Մաղադանոսը նաև միզամուղ հատկություն ունի, ինչն օգնում է վերահսկել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են քարերը երիկամներում, միզուղիների վարակները, լեղապարկում քարերի առկայությունը։
Մաղադանոսը նաև հակաբորբոքային հատկություններ ունի, ինչը բուժում է ատամնացավը, միջատների խայթոցները և այլ բորբոքային երևույթներ։ Մաղադանոսը կարող է կանխարգելել նաև ուռուցքների առաջացումը։ Այն առողջ է պահում սիրտը, օգնում ունենալ առողջ և ամուր ոսկորներ, կարող է նաև օգտագործվել արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար։
Մաղադանոսը թարմ վիճակում առավել օգտակար է, քան չորացրած վիճակում։ Այն պետք է մուգ կանաչ գույն ունենա և թարմ լինի։ Խուսափեք այն մաղադանոսից, որը թառամած է, կամ տերևները դեղնած են։ Աչքի առողջության հետ կապված խնդիրների դեպքում կարող եք օգտագործել հետևյալ հյութերը։
1.Կատարախտ, կոնյուկտիվիտ։ Կատարախտը կարող է զարգանալ տարիքի հետ, իսկ կոնյուկտիվիտը վարակ է, որն առաջանում է վարակների ու բակտերիաների հետևանքով։ Սա առաջացնում է աչքերի ցավ, կարմրություն և գրգռվածություն։ Հյութ պատրաստեք մաղադանոսից, խնձորից, ցիկորիից, սպանախից, հապալասից, նեխուրից։
- Դիաբետիկ ռետինոպաթիա։ Սա շաքարային դիաբետի բարդություն է, որն առաջացնում է ցանցաթաղանթի պրոգրեսիվ վնասում։ Հյութ պատրաստեք մաղադանոսից, ծնեբեկից, սպսնախից, իմբիրից, բազուկից, նեխուրից, ազնվամորուց, գազարից, դդումից, սոխից, սխտորից և կաղամբից։
- Գլաուկոմա՝ հիվանդություն, որ հանգեցնում է տեսողական նյարդի վնասմանը և վատանում է ժամանակի ընթացքում։ Հյութ պատրաստեք մաղադանոսից, վարունգից, գազարից, բողկից, նեխուրից, ազնվամորուց, կաղամբից, բազուկից, խնձորից և սալորից։
- Օպտիկական խնդիրներ՝ նյարդային վնասվածքներ և պաշտպանիչ թաղանթի կորուստ։ Հյութ պատրաստեք մաղադանոսից, բազուկից, իմբիրից, ցիկորիից, գազարից, հատապտուղներից, կաղամբից։
- Ցանցաթաղանթի բորբոքում՝ գենետիկ հիվանդությունների խումբ, որը հանգեցնում է տեսողության աստիճանական վատացման։ Հյութ պատրաստեք մաղադանոսից, սոխից, գազարից, բազուկից, կաղամբից, սխտորից, իմբիրից, խաղողից, ազնվամորուց, նեխուրից, խնձորից և սպանախից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը