Բաժիններ՝

«Նավթագազային ոլորտի մասնաբաժինը Ադրբեջանի տնտեսությունում կազմում է 30 տոկոս». Ալիև

Ադրբեջանի տնտեսությունում նավթագազային ոլորտի մասնաբաժինը կազմում է 30 տոկոս: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին երեկ Ստամբուլի 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը աշխատանքներ է տանում՝ նվազեցնելու էներգառեսուրսներից ունեցած կախվածությունը:

«Մեր էներգետիկ քաղաքականությունը թույլ է տվել մեզ ներդրումներ կատարել օտար պետություններում, մասնավորապես Թուրքիայում Ադրբեջանը ներդրել է 20 մլրդ դոլար:
Այսօր էներգետիկ հարցերի քննարկման ժամանակ անհնար է հաշվի չառնել Ադրբեջանին ու Թուրքիային, քանի որ մենք ունենք դիվերսիֆիկացված արտահանման ցանց»,- հայտարարել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Թուրքիան հաջողությամբ շարունակում են համատեղ նախագծերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31