
ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների թիվն աճել է

ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 451 հազար 132, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,345-ով: Այս մասին տեղեկացրին «Հայաստանի ավտոապահովագրող ների բյուրո»-ից:
Սեպտեմբերի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 786 մլն դրամ, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է մոտ 91 մլն դրամով: Սեպտեմբերի ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 4,056, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 574-ով։ Բավարարված մեկ դիմումի գծով հատուցման միջին չափը սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 199,459 ՀՀ դրամ, իսկ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 50.46%։