Տնտեսվարողներին ստիպել են «ավանսով» հարկեր վճարել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, հարկերի հավաքագրման այն ցուցանիշը, որը ներկայացվում է պաշտոնապես, իրականությանը չի համապատասխանում:

«Իրականում հարկային եկամուտները ավելի քիչ են, եւ դրանցում ներառված են գերավճարներ: Այսինքն, անցած ամիսներին հարկային եկամուտների բարձր ցուցանիշներ ցույց տալու նկատառումներով տնտեսվարողներին ստիպել են «ավանսով» հարկեր վճարել:

Դա նշանակում է, որ այդ տնտեսվարողները հետագայում կանխավճարի չափով հարկեր չեն վճարելու: Ըստ որոշ հաշվարկների, այդ կանխավճարների ընդհանուր գումարը կազմում է մի քանի տասնյակ միլիարդ դրամ: Այլ կերպ ասած, տարին ամփոփելուց հետո կարող է ստացվել, որ բյուջեի հարկային եկամուտները թերակատարվել են ոչ թե 70-75 միլիարդ դրամով, ինչպես կանխատեսում է կառավարությունը, այլ ավելի շատ, ասենք 110-130 միլիարդ դրամով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս