Բաժիններ՝

Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են «Թուրքական հոսքի» վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը

Ռուսաստանն ու Թուրքիան երեկ երեկոյան պայմանավորվածություն են ձեռք բերել և ստորագրել «Թուրքական հոսքի» երկու ճյուղերի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը: Ինչպես հայտնում է TASS-ը, փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից՝ ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների բանակցությունների արդյունքում:

Փաստաթղթի ստորագրման արարողությանը ներկա են եղել Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը:

Ավելի վաղ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են եկել:

«Համաձայնագիրը նախատեսում է գազատարի երկու ճյուղի շինարարություն Սև ծովի հատակով»,- հայտնել էր Միլլերը:

Նրա խոսքով՝ երկու ճյուղերը պետք է կառուցվեն մինչև 2019թ. դեկտեմբերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս