Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ հայտնում են «Հայհիդրոմետ»-ից։

Հանրապետության տարածքում նոյեմբերի 16-ին, 17-ի գեշերն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Նոյեմբերի  17-ի ցերեկը, 18-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Տեսանյութեր

Լրահոս