Ամեն օր ձու ուտելու մի քանի պատճառ

Ձուն պարունակում է ամինաթթուներ, երկաթ և հակաօքսիդանտներ:

Մեր օրգանիզմն արտադրում է մոտավորապես 11 ճարպաթթու, որոնք անհրաժեշտ են առողջությանը, իսկ ձուն պարունակում է՝ ավելի քան 9, որոնք նույնպես չափազանց անհրաժեշտ են:

Այսպես, գիտնականները պնդում են, որ այս 9 ամինաթթուներից մեկի պակասության դեպքում՝ թափվում են մազերը, շուտ ենք հոգնում, կորցնում ենք մկանային զանգվածը, ընկնում է իմունային համակարգը:

Ձեզ ենք ներկայացնում ձվի մի քանի օգտակար հատկանիշներ, որոնք կստիպեն ձեզ ամեն օր ձու ուտել:

Կարդացեք նաև

Օրական 1-2 ձու կերեք. Սա կլավացնի իմունային համակարգը: Ձուն պարունակում է սելեն, որը պահպանում է իմունային համակարգը, պայքարում է ինֆեկցիաների դեմ և կարգավորում է վահանագեղձի հորմոնները:

Ձուն պարունակում է ամինաթթուներ, որոնք ամրացնում են հոգեկան առողջությունը: Ձուն կարգավորում է սերոտոնինի մակարդակը:

Մեկ ձուն պարունակում է 200 մգ խոլեստերին: Ձուն նաև կարգավորում է խոլեստերինի մակարդակը: Եթե խոլեստերինի մակարդակը ցածր է, ապա ձուն այն բարձրացնում է, իսկ եթե ցածր է, ապա՝ բարձրացնում:

Ձուն մեծ քանակությամբ վիտամին D է պարունակում: Առանց այս վիտամինի՝ ոսկորների և ատամների աճն անհնար է:

Ձուն կարող է նաև լավացնել կոգնիտիվ ֆունկցիան: Այն հարուստ է խոլինով, որն իջեցնում է Ալցհեյմերի հիվանդության, կոգնիտիվ խախտումների և նյարդային խանգարումների առաջացման ռիսկը:

Ձուն օգնում է նիհարելուն: Այն հագեցնում է ախորժակը երկար ժամանակով, ինչն էլ օգնում է երկար ժամանակ քաղց չզգալ:

Ձուն պարունակում է լյուտեին և զեաքսանտին, որոնք լավացնում են տեսողությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս