Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Պրանաբ Մուքերջիին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի Արեւմտյան ափին քանդել են այն պաղեստինցու տունը, որը հրեա աղջկան սպանել էր նրա ննջարանում, տեղեկացնում է BBC-ն:
Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 204 689 461 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9323 տոկոս է
Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
«Չի կարելի դիրքը չարաշահելով՝ մարզիկի կյանքի նպատակը գետնին հավասարեցնել»,- ասում է ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Աղասի Աղասյանը:
«Եթե խաղաղապահներ են տեղակայվում, էլ ի՞նչ հետաքննության մեխանիզմներ: Խոսքը գնում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի խմբերի մեծացման մասին, որ 6 հոգուց կդառնա 18 հոգի, կասեն՝ 3 անգամ շատացել է: Բայց դա ընդամենը դիտորդական խումբ է, ոչ ավելի: Այսինքն՝ դա և մեխանիզմների ներդրումը կարող է լինել խաղաղապահներին զուգահեռ, բայց արդեն անիմաստ կդառնա, եթե խաղաղապահներ տեղակայվեն»:
ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով օգոստոսի 15-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի հետ:
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ու «Աստոն Վիլա»-ի նախկին ֆուտբոլիստ Դալիան Ատկինսոնը մահացել է ոստիկանության կողմից էլեկտրաշոկի կիրառումից: «Sky News»-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Շրոպշիրի թաղամասերից մեկում, որտեղ ոստիկանությունը ժամանել էր հասարակական կարգը խախտելու մասին կանչով:
Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կերնը չի բացառել, որ իշխանությունները կարող են քննարկել արդեն սեպտեմբերի 6-ից երկրում արտակարգ դրություն սահմանելու հարցը փախստականների հետ կապված իրավիճակի պատճառով:
Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ հղած պատգամում անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին՝ հայ ժողովրդին կոչ անելով հեռու մնալ ներքին հակասություններ և բռնություններ առաջացնող տարատեսակ երևույթներից:
«Ոչ ոք չի ասել՝ զիջումներ, երբևիցե որևէ մեկը չի օգտագործել «զիջում» բառը, դա կա՛մ վատ թարգմանություն է, կա՛մ միտումնավոր վատ թարգմանություն ու ուղղված է ինչ-որ մանր, կեղտոտ խաղերի համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցի մասին:
Ամերիկյան Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնն այսօր ծավալուն վերլուծություն է հրապարակել, որտեղ անդրադարձ է կատարել վերջին շաբաթվա աշխարհաքաղաքական կարևոր իրադարձություններին` Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, ՌԴ նախագահի վարած քաղաքականությանը, ՕՊԵԿ-ին, Վենեսուելայում, Չինաստանում, Սիրիայում տիրող իրավիճակին, ՌԴ և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների եկատերինբուրգյան հանդիպմանը:
2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը՝ ըստ տրանսպորտի առանձին տեսակների, կազմել է 8 733.6 հազար տոննա
Հուլիսի կեսին ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ արցախյան պատերազմի մասնակից, գեղանկարիչ Վահրամ Միքայելյանի անհատական ցուցահանդեսը:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ադրբեջանցի կողմնակիցների նկատմամբ, որոնք իբրև կոչ են անում երկրում իշխանափոխություն իրականացնել, հայտնում է haqqin.az-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Անհրաժեշտ է, որպեսզի կազմվի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիներից, ինչպես նաև հայաստանյան մասնագետներից ու լրագրողներից կազմված հանձնաժողով, որը Երևանում հուլիսյան դեպքերի վերաբերյալ արձանագրություն կկազմի ու եզրակացությամբ հանդես կգա: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ «Իրավական արձագանք հուլիսյան ճգնաժամի հետևանքով տեղի ունեցած կալանավորումներին» թեմայի շուրջ «Հոդված 3» ակումբում լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:
Այս հարցը շատերին է հետաքրքրում, հատկապես այն մարդկանց, ովքեր նախկինում վարկային մարումների ուշացումներ են ունեցել
Բաթումի լողափերին այսօր վաղ առավոտից բարձրացվել են կարմիր դրոշակները, որոնք նախազգուշացնում են, որ արգելվում է մտնել ծով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»` վկայակոչելով Բաթումի ճեմուղու ադմինիստրացիայի մամուլի ծառայությանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է «Բորնմուտի» դեմ խաղում Խուան Մատային հնարավորություն տալու մասին:
«Հայտնի ասույթի համաձայն, պատերազմին պատրաստ լինելով՝ մենք ձգտում ենք խաղաղության: Հայաստանը հաստատակամ է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար պահանջն իրացնելու վճռականությամբ»:
Գերմանիան Ղրիմի դեպքերի հետաքննության արդյունքներ է ակնկալում թե´ Ուկրաինայից, թե´ Ռուսաստանից, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իր ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով:
Մոսկվայում մի քանի օր է, ինչ անձրև է տեղում: Հնարավոր է, որ ռեկորդ սահմանվի ամսական տեղումների քանակով, հայտնում է TASS գործակալությունը:
«Ես չեմ ուզում վատատեսական տրամադրություններ ուղղեմ, սակայն ակնհայտ է, որ այս աշխարհաքաղաքական մեծ խաղերը, շահերի բախումը, այս պահի դրությամբ լավ չի ձևավորում իրավիճակը Հայաստանի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հերքել է իր մահվան մասին արեւմտյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը:
«Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների համար նոր փուլ կբացվի, եթե Ադրբեջանը հարգի 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը նորից միանա բանակցություններին և հաղթահարվեն հոգեբանական արգելքները, որոնք գալիս են Ադրբեջանի վրեժխնդիր քաղաքականությունից», – ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահը:
01/04/2016 – 30/06/2016թթ. Հաշտարարի քննությանը ենթակա 684 բողոքներից 346-ն ընդունվել են քննության:
Մինչ օրս տուժած քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները չեն տեղեկացվել վնասվածքների վերաբերյալ և նրանց համապատասխան ախտորոշում չի ներկայացվել:
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Խադիջա Իսմայիլովայի վճռաբեկ բողոքի գործով դատական նիստը, հայտնում է APA գործակալությունը: