
«Էվերթոնը» հետաքրքրվում է Ջո Հարթով

«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարթը կարող է տեղափոխվել «Էվերթոն»:
Ըստ Daily Mail-ի տեղեկության, մերսիսայդյան ակումբը դիտարկում է Անգլիայի հավաքականի 29-ամյա դարպասապահի ձեռքբերման տարբերակը, ով «Սանդերլենդի» դեմ Անգլիայի առաջնության մեկնարկային խաղում (2:1) հայտնվել էր փոխարինողների նստարանին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը