Պուտինը նպատակ ունի, որ Թուրքիան չմիջամտի ԼՂ հարցով Ռուսաստանի պլաններին. Stratfor

Ամերիկյան Stratfor հետազոտական-վերլուծական կենտրոնն այսօր ծավալուն վերլուծություն է հրապարակել,  որտեղ անդրադարձ է կատարել վերջին շաբաթվա աշխարհաքաղաքական կարևոր իրադարձություններին` Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններին, ՌԴ նախագահի վարած քաղաքականությանը, ՕՊԵԿ-ին, Վենեսուելայում, Չինաստանում, Սիրիայում տիրող իրավիճակին, ՌԴ և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների եկատերինբուրգյան հանդիպմանը:

Ամենշաբաթվա վերլուծության մեջ կենտրոնի փորձագետները նշում են, որ անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վերականգնեցին իրենց աշխարհաքաղաքական կապերը Սանկտ Պետերբուրգում:
Թուրքիան ժամանակը զուր չկորցրեց և համապատասխան առաջարկով դիմեց Ռուսաստանին` կոորդինացնելու ԴԱԻՇ-ի թիրախներին հասցվող հարվածները: Նշվում է, որ տնտեսական մասը համեմատաբար հեշտ լուծելի է, ավելի վիճահարույց են Սիրիային առնչվող հարցերը:

Նշվում է, որ Թուրքիան օգտագործեց ԴԱԻՇ-ի կողմից աճող սպառնալիքը` որպես Ռուսաստանի հետ մերձեցման առանցքային գործոն և մղելով Ռուսաստանին Սիրիայի հարցով տակտիկական երկխոսության (այնպես, ինչպես Ռուսաստանը արեց Միացյալ Նահանգների հետ):

«Թուրքիան հուսով է Ռուսաստանից ստանալ երաշխիքներ` չմիջամտելու Հյուսիսային Սիրիայի օպերացիաներին: Եթե Թուրքիան վերսկսի օդային հարվածները Սիրիայում, ապա դա ակնհայտ ապացույց կլինի, որ Պուտինը հաջողությունների է հասել Էրդողանի հետ բանակցություններում մի շարք հարցերում, մասնավորապես խոսքը Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի պլաններին չմիջամտելու մասին է, ինչպես նաև Սև ծովում ՆԱՏՕ-ի հնարավորությունների սահմանափակմանը և «Թուրքական հոսք» էներգետիկ նախագծի իրականացմանը»,- ասվում է վերլուծության մեջ:

Կարդացեք նաև

Stratfor-ը կարծում է նաև, որ Ռուսաստանը կշարունակի օգտագործել իր ռազմական ներկայությունը Սիրիայում և աջակցել քրդերին` որպես Թուրքիայի նկատմամբ զսպող գործոն:

Տեսանյութեր

Լրահոս