Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս Արամ Ա-ի կոչը հայ ժողովրդին

Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ հղած պատգամում անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին՝ հայ ժողովրդին կոչ անելով հեռու մնալ ներքին հակասություններ և բռնություններ առաջացնող տարատեսակ երևույթներից: «Մենք խորը ընդվզումով և ցավով հետևեցինք Երևանում կատարված տխուր իրադարձություններին: Նկա տի ունենալով, որ այդ դեպքերից հետո սա մեր առաջին պատգամն է՝ ուղղված մեր ժողովրդին, ինչպես նաև նկատի ունենալով, որ մեր ժողովրդի զավակները հետևում են մեր խոսքին՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի շարք մտահոգություններով: Ամենից առաջ ցանկանում եմ կարևորությամբ շեշտել, որ Հայաստանին, Արցախին և ընդհանրապես հայությանը հուզող հարցերի և մարտահրավերների նկատմամբ Սփյուռքը չի կարող սոսկ լսողի և դիտողի կրավորական վիճակի մեջ լինել: Սփյուռքը ասելիք և անելիք ունի»,-  ասված է հայ ժողովրդին ուղղված՝ Արամ Ա-ի պատգամում:

Նա հավելել է, որ անկախության 25 ամյակի շեմին Հայաստանի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ, ուստի հարկավոր է լինել արթուն, խոհեմ և հեռատես: Արամ Ա-ն կոչ է անում զգույշ լինել թշվառություններն ու տագնապները վատագույն կերպով երկարացնելու մակերեսային, խաբուսիկ և վտանգալից մոտեցումներից: «Մեր ժողովրդի միասնականությունը, որն առանցքն է ու հիմքը Հայաստանի, Արցախի և հայության հզորության, սկսելու է կամաց-կամաց տկարանալ, երբ տեսակ-տեսակ տագնապներով շանթահարվի մեր ժողովուրդը: Նման տագնապները կարող են մեր ժողովրդին և Հայաստանն առաջնորդել անկ անխատեսելի և անհաղթահարելի տագնապների: Եկել է զգաստության պահը, եկել է ինքնաքննության պահը՝ ինքնաքննական անկեղծ մոտեցմամբ: Եկել է գործնական քայլերի դիմելու ժամանակը, քանի որ վաղը կարող է ուշ լինել»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը` ընդգծելով, որ տնտեսական տագնապը կյանքի մեջ դառնում է աղբյուր տարատեսակ չարիքների: Հայաստանը պետություն է իր Սահմանադրությամբ, օրենքներով և կարգ ու կանոնով, և անթույլատրելի է ժողովրդի ծով զոհողությամբ իր անկախությունը կերտած Արցախի վերաբերյալ երկդիմի ու լղոզված մոտեցումներ ունենալ, որոնք կարող են վերջին հա շվով խախտել Արցախի՝ արյունով կերտված անկախությունը:

Արամ Ա-ն կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին. «Ես ցանկանում եմ, որ մեր հայրենի իշխանությունը իր շուրջը նայի: Կովկասում, Միջին Արևելքում աշխարհաքաղաքական փոփոխություններ են կատարվում, շահերի վերադասավորում է կատարվում, որոնք կարող են նպաստավոր չլինել Հայաստանի և Արցախի համար: Հետևաբար, պետք է միշտ արթուն լինել:

Այո, մեր ժողովուրդը վերքեր ու ցավեր ունի, պետք է դրանց ախտահանումը ճիշտ և շուտ կատարվի: Պետք է հեռու մնանք միայն ախտանշանները սրբագրելու խաբուսիկ մոտեցումից, հարկավոր է մեր ցավերին դարման որոնել միաս նաբար:

Կարդացեք նաև

Հետևաբար, մեր սիրելի ժողովրդի բոլոր զավակներին կոչ եմ անում հեռու մնալ ներքին փտածություն, հակասություն, բռնություն, հեղհեղացում առաջացնող տարատեսակ երևույթներից: Անընդունելի է, որ Երևանի փողոցների, ճանապարհների վրա արյուն թափվի: Հայի արյուն կարող է թափվել միայն Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության սրբազան ճանապարհին: Հեռու է պետք մնալ իշխանություն-ժողովուրդ, Հայաստան-սփյուռք բաժանարար մտածելակերպից ու գործելակերպից: Մենք մեկ ազգ ենք, մենք ամբողջություն ենք: Հայաստան ու հայություն՝ սա է կարևոր: Սա պետք է դառնա մեր կյանքի գաղափա րը, մեր ամենօրյա պայքարով այս գիտակցությամբ միայն կարող ենք ապահովել մեր ազգի միասնությունը և հզորացնել Հայաստանը իր Ղարաբաղով»:

Տեսանյութեր

Լրահոս