Կարեն Միրզոյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների շուրջ։

Երկուստեք կարևորվել է շփման գծում կայունության և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031