Բաժիններ՝

Սնոուդենը հերքել է իր մահվան մասին լուրերը

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հերքել է իր մահվան մասին արեւմտյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը:

Անցած շաբաթ արեւմտյան առանձին զանգվածային լրատվամիջոցներ գրել էին, որ Սնոուդենն իբր մահացել է Ռուսաստանում: Այդ ենթադրության առիթ էին դարձել այն խորհրդավոր հաղորդագրությունները, որոնք Սնոուդենը թողել էր Twitter միկրոբլոգների ցանցում:

«Իմ մահվան մասին հաղորդագրությունները խիստ չափազանցված են»,-օգոստոսի 15-ին գրել է Սնոուդենը իր միկրոբլոգում: Հաղորդագրությանը կցված է գրող Մարկ Տվենի լուսանկարը, որը 19-րդ դարում այդ սրամիտ ձեւակերպումն օգտագործել Էր իր հասցեին տարածված նմանօրինակ լուրերը հերքելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031