Բաժիններ՝

«Անկարան կարող է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով երկխոսություն սկսել Մոսկվայի հետ». Բաքվում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նախկինի պես աջակցում է Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Trend գործակալությունը:

Նրա խոսքով` Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման օգտին:

Թուրք դիվանագետը նշել է, որ հակամարտության կարգավորումը օգտակար կլինի ոչ միայն Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Հայաստանին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- հայտարարել է Ջոշքունը:

Նրա խոսքով` կարգավորելով հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Անկարան կարող է ԼՂ հակամարտության կարգավորման հարցով երկխոսություն սկսել Մոսկվայի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031