![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանի և Իրանի միջև ազատ վիզայի ռեժիմը մտել է ուժի մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/HH-Iran.jpg)
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2016թ. հունիսի 5-ին ստորագրված քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Փոխըմբռնման հուշագրով Հայաստանի և Իրանի քաղաքացիները միմյանց տարածք մուտք գործելու, տարանցիկ անցնելու և գտնվելու համար ազատվում են մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից՝ 90 (իննսուն) օր չգերազանցող ժամկետով՝ 180 (հարյուր ութսուն) օրվա ընթացքում: