Բաժիններ՝

Իրանը պատրաստ է վերսկսել զբոսաշրջային հոսքը Թուրքիա. ԱԳՆ

Իրանը պատրաստ է վերսկսել զբոսաշրջային հոսքը Թուրքիա այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Անկարայում` իր թուրք գործընկերոջ` Մևլյութ Չավուշօլուի հետ հանդիպմանը, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:

Նրա խոսքով` Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը քիչ ազդեցություն է ունեցել Իրանից Թուրքիա զբոսաշրջային հոսքերի վրա:
Իրանցի դիվանագետը նշել է, որ այսօր ոչ մի խոչընդոտ չկա Թուրքիա իրանցի զբոսաշրջիկների այցերի համար:

Թուրքիայի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը ընթացիկ տարում կազմել է 2,9 մլրդ դոլար: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը գտնվել է 9,76 մլրդ դոլար մակարդակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031