Բաժիններ՝

Թուրքիան կարող է փակել Սիրիայի հետ սահմանը Ռուսաստանի պահանջով. «Իզվեստիա»

Թուրքիան սկսել է դիտարկել Սիրիայի հետ սահմանը փակելու հարցը, գրում է «Իզվեստիան»:

Թուրք-սիրիական սահմանի փակման հարցը բարձրացվել էր ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում, որին մասնակցել են Թուրքիայի և Ռուսաստանի դիվանագիտական և պաշտպանական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

«Մենք, բնակաբանար, հարց ենք բարձրացրել թուրք-սիրիական սահմանի փակման վերաբերյալ, որպեսզի կասեցնենք ահաբեկիչների և զենքի հոսքը: Այդկերպ, զինյալները պետք է զրկվեն դրսից եկող ցանկացած օգնությունից»,- հանձնաժողովի աշխատանքը մեկնաբանել է ՌԴ Պետդումայի` պաշտպանության հարցով կոմիտի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին:

Թերթի տեղեկություններով` թուրքական կողմը արդեն դիտարկում է նման հնարավորությունը, և, հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Անկարայի պատասխանը երևի թե դրական կլինի:

«Թուրք բանակցողների` ինչպես դիվանագետների, այնպես էլ զինվորականների մոտ, գրեթե դաշտ չկա մանևրելու համար: Դրա հետ միասին, նրանք, դատելով ամեն ինչից, տրամադրված են հաղթահարել վիճահարույց հարցերը: Այդ պատճառով Սիրիայի հետ սահմանը փակելու մեր պայմանը նրանք ստիպված են իրականացնել»,- ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Իգոր Մորոզովը:

Թուրքիայի զինված ուժերի, ԱԳՆ-ի և հետախուզական ծառայությունների պատվիրակությունը Մոսկվայում օգոստոսի 11-ին անցկացրել էր առաջին նիստը ռուս գործընկերների հետ սիրիական ճգնաժամի քննարկման նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս