![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինն աշխատանքից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/ivanov.jpg)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Իվանովին ազատել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Իվանովը նշանակվել է էկոլոգիայի, տրանսպորտի, բնության պահպանության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ: Նոր պաշտոնում նա պահել է իր տեղը Ռուսաստանի Անվտանգության խորհրդում:
Պուտինը նշել է, որ գոհ է եղել իր աշխատակազմի ղեկավարի աշխատանքից: Պուտինի խոսքով` Իվանովն անձամբ է խնդրել իրեն այլ աշխատանքի տեղափոխել:
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Անտոն Վայնոն, որն ավելի վաղ զբաղեցրել էր Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Սերգեյ Իվանովը զբաղեցնում էր ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը 2011թ. դեկտեմբերից: