«Հանուն խոսքի ազատության». խմբագիրները 2 ամիս ժամանակ են տվել իրավապահ մարմիններին
Օգոստոսի 10-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսված հավաքը՝ հանուն խոսքի ազատության, կայացավ։ Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչները համատեղ հայտարարություն ընդունեցին, որի տակ ստորագրեցին մեդիադաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ որոշ բացառություններով, ինչը նշանակում է, որ մենք միասնական ենք, վճռական՝ տեր կանգնելու մեր մասնագիտական իրավունքներին: Հասարակական-քաղաքական շրջանակները, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ևս իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին լրագրողներին:
Անգամ ՀՀ ոստիկանության «02» շաբաթաթերթը դրեց իր ստորագրությունը հայտարարության տակ, որը մենք՝ նախաձեռնող խմբի անդամներս, չենք ընդունում, քանի որ ՀՀ ոստիկանությունը հայտարարության տակ ստորագրելու փոխարեն՝ կոնկրետ անելիք ունի։ Այդ կառույցը պետք է բացահայտի լրագրողների, այդ թվում և՝ «02»-ի ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրածներին և քննչական կառույցների միջոցով պատասխանատվության ենթարկի:
Այսպիսով, մենք սպասում ենք 2 ամիս՝ մեծ ուշադրությամբ հետևելով իրադարձությունների զարգացմանը, թե ով, երբ, իր որ արարքի համար կալանավորվեց, որից հետո կրկին կհավաքվենք՝ արդյունքներն ամփոփելու և հետագա անելիքները որոշելու համար:
Ստորև ներկայացվում է օգոստոսի 10-ին Ազատության հրապարակում ստորագրված հայտարարության տեքստը:
Հայտարարություն
Թեև գործող իշխանությունն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ կարևորում է մամուլի, խոսքի ազատության դերը, սակայն փաստացի արվում է ամեն ինչ՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու, դժվարացնելու և տարաբնույթ ճնշումներ բանեցնելու համար: Պետական մակարդակով տարիներ շարունակ հետևողականորեն լրագրության դաշտը վարկաբեկվում է, փորձ է արվում չորրորդ իշխանության նկատմամբ անվստահություն սերմանել հասարակության շրջանում՝ ինչպիսին առկա է մեր երկրում օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության նկատմամբ:
Բազմաթիվ առիթներ են եղել՝ արձանագրելու, որ լրագրողների նկատմամբ իշխանության տարբեր ճյուղերում առկա է ակնհայտ ագրեսիվ վերաբերմունք, որը ժամանակ առ ժամանակ դրսևորվում է զանգվածային ակցիաների ընթացքում՝ բռնություններով:
Նախորդ տարի հունիսի 23-ին «Էլեկտրիկ Երևան» բողոքի ակցիաների ժամանակ լրագրողները թիրախավորված ծեծի ենթարկվեցին, ու մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Իսկ այս տարվա հուլիսյան իրադարձություններից հետո, թեև ՀՀ Հատուկ քննչական ծառայության կողմից հայտարարվեց, որ 4 ոստիկանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, այնուամենայնիվ չկա որևէ երաշխիք, որ բոլոր մեղավորներն իրենց գործողություններին համարժեք պատժի են արժանանալու: Այսպես այլևս շարունակվել չի կարող:
Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը և կատարվածը մոռանալու հորդորները՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար: Անհրաժեշտ են գործնական և տեսանելի քայլեր:
– Բոլոր այն մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից, ովքեր համարձակվել են հուլիսի 29-ին նպատակաուղղված ձեռք բարձրացնել լրագրողների վրա, մասնագիտական գործիքներ կոտրել, բռնություն գործադրել, պետք է առավելագույնը 2 ամսվա ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով քրեական պատասխանատվության ենթարկվեն: Լրագրողական հանրությունը սպասում է կոնկրետ քայլերի, պետք է կալանավորումներ լինեն։
– Լրագրողների նկատմամբ պետական մակարդակով իրականացվող բացասական քարոզչությունը պետք է դադարեցվի. մենք գործում ենք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված՝ քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար և հույս ունենք, որ հասարակությունն անտարբեր չի մնա իրավիճակի նկատմամբ:
– Լրագրողական դաշտում կա վճռականություն՝ համախմբված պայքարելու մեր մասնագիտական իրավունքների պաշտպանության համար: Եվ մենք պատրաստ ենք օգտագործելու լրագրողական բոլոր, ընդհուպ՝ մինչև ծայրահեղ միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար, եթե այս հայտարարությունը չունենա կոնկրետ հետևանքներ:
(10.08.2016)
Նախաձեռնող խմբի անդամներ՝
- «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյան
- «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան
- «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան ևam առցանց կայքի խմբագիր Գառնիկ Գևորգյան
- «Ժամանակ» օրաթերթի և 1in.am կայքի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան
- «Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան
- «Իրատես» թերթի և irates.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան
- «Հայկական Ժամանակ» օրաթերթի և armtimes.com առցանց կայքի գլխավոր խմբագիր Լուսինե Բարսեղյան
- «Հրապարակ» օրաթերթի և Hraparak.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
- «Մեդիամաքս» մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան
- «Չորրորդ իշխանություն» թերթի և chi.am առցանց կայքի գլխավոր խմբագիր Շողեր Մաթևոսյան
- yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյան
- A1plus.am կայքի տնօրեն Մեսրոպ Մովսեսյան
- «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյան
- «Երկիրմեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրի տնօրեն Գեղամ Մանուկյան
Հայտարարությունը բաց է բոլոր ցանկացողների համար, ովքեր առնչվում են մեդիադաշտին
- ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյան
- mitq.am գլխավոր խմբագիր Սիմոն Սարգսյան
- Հ2 հեռուստաալիք «Լրաբեր» լ/ծ թղթակից Արամ Գրիգորյան
- Deutsche Welle- Աշոտ Ղազարյան
- Araratnews.am- Ալեն Սիմոնյան
- Aravot.am- Ռուբեն Մեհրաբյան
- Hayeli.am- Լուսինե Միքայելյան
- Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցություն- Անահիտ Բախշյան
- ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան
- «Ազատամարտ»- Լևոն Կարապետյան
- Հեռուստահաղորդավար Լիլի Կարապետյան
- Ջուլիետա Բոյախչյան
- Ժենյա Երիցյան
- Լաուրա Սարատիկյան
- ԱԺ ԲՀԿ խմբակցություն- Վահե Էնֆիաջյան
- APO&TL PAUL of Armenia- Ալվարդ
- «Չորրորդ իշխանություն»- Մհեր Ղալեչյան
- «Թալիսման» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Սամվել Սարիբեկյան
- «Չորրորդ իշխանություն»- Մելանյա Ծառուկյան
- Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյան
- Օնիկ Եղիազարյան
- ԽԱՊԿ- Լիլիթ Հովհաննիսյան
- Yerevan.today- Սևակ Հակոբյան
- 38.Մխիթար Խաչատրյան
- ԼՀԿ- Դավիթ Խամոկյան
- Panorama.am- Անահիտ Ոսկանյան
- ԱԺ ԲՀԿ խմբակցություն- Լյովա Խաչատրյան
- Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունց
- Հայկ Կոնջորյան
- ԼՀԿ- Կարեն Սիմոնյան
- araratnews.am, xnews- Փայլակ Ֆահրադյան
- Նելլի Ավետիսյան
- Հ3 հեռուստաընկերության լրատվ. բաժնի ղեկավար Էդգար Առաքելյան
- Sputnik Armenia- Դավիթ Գալստյան
- Հասմիկ Լևոնյան
- Դավիթ Գալստյան
- « Ժողովուրդ» օրաթերթի փոխխմբագիր Վահագն Հովակիմյան
- «Մեդիամաքս»- Սիրանուշ Եղիազարյան
- Newsline.am- Աստղիկ Կիրակոսյան
- «Արմենիա» հեռուստաընկերություն- Աղվան Ասոյան
- news.am գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյան
- zham.am- Աննա Իսախանյան
- ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյան
- Blognews.am- Կ. Տեր-Ներկալյան
- «Հայազն» կուսակցություն- Արմեն Մկրտչյան
- Ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյան
- «Հայազն» կուսակցություն- Արտավազդ Սարդոյան
- Tert.am- Արամ Անտինյան
- 63 «Երկիր մեդիա»- Կարինե Մանգասարյան
- «Ազատ լրագրողների ասոցիացիա»- Լիլիթ Թադևոսյան
- Ազատամարտիկ Պարգև Բադոյան
- Գևորգ Վարդանյան
- Հրաչիկ Հակոբյան
- «Հայկական ժամանակ»- Հայկ Գևորգյան
- « Հրապարակ»- Վահե Մակարյան
- «Կենտրոն» հեռուստաընկերություն- Նունե Հայրապետյան
- Սասուն Համբարձումյան
- Հակոբ Կարապետյան
- Armtimes.com- Տիգրան Մազմանյան
- Սամվել Հարթենյան
- Tert.am- Տիգրանուհի Մարտիրոսյան
- «Լուսավոր Հայաստան»- Գևորգ Գորգիսյան
- «Ավտոշքերթ», Շանթ Հեռուստաընկերություն- Երվանդ Ղարիբյան
- «Ռադիոլուր»- Սոնա Հակոբյան
- «Արարատ» ամսագիր- Մարիամ Մարգարյան
- Երևանի մամուլի ակումբ
- AP
- ԱԺ ԲՀԿ խմբակցություն- Սերգեյ Բագրատյան
- «Նոյյան տապան» լրատվական
- Lurer.com- Նելլի Ավետիսյան
- ԱԺԿ- Արմենուհի Ղազարյան
- «Մեդիա և Իրավունք»- Լիլիթ Լալայան
- Ա1+ – Նարինե Իրիցյան
- Ա1+ – Ռոբերտ Անանյան
- «Ֆոտոլուր» – Մելիք Բաղդասարյան
- Մարիամ Հարությունյան, լրագրող
- Երանուհի Մանայան
- Aysor.am- Անի Վարդանյան
- YN.am- Մարիամ Տաշչյան
- Yelaket.am- Անուշ Զոհրաբյան
- Yelaket.am- Արմինե Աբրահամյան
- Yerevan News.am- Անի Թորոսյան
- Հ3 հեռուստաընկերություն- Նաիրա Պողոսյան
- Թագուհի Պողոսյան
- Արթուր Տիրագոսյան
- operativ.am- Մոնիկա Հովհաննիսյան
- ՆԵԱԵՀԿ- Հրաչյա Բասմաչյան
- Աշոտ Անդրեասյան
- Արմեն Խաչատրյան
- Ռաֆայել Խանոյան
- Կարեն Մովսիսյան
- Մարտիկ Գասպարյան
- Թոմաս Լանման
- Հակոբ Հարությունյան
- Հմայակ Թորոսյան
- Նատալիա Օհանյան
- Դավիթ Թորոսյան
- Գոհար Քալաշյան
- 113. Անդրանիկ Պողոսյան
- Արմեն Գաբրելյան
- Լրագրող Միքայել Նազարյան
- 116. Աշոտ Պետրոսյան
- Վանիկ Խաչատրյան
- Նանե Մարկոսյան
- Հովհաննես Հովհաննիսյան
- Աղաբեկ Առաքելյան
- Գայանե Աբրահամյան
- Արշալույս Մղդեսյան
- Հայկ Մարկոսյան
- Արմեն Մինասյան
- Ազատամարտիկ Սասուն Միքայելյան
- «Արմենիա» հեռուստաընկերություն- Արտակ Ալեքսանյան
- Shamshyan.com- Գագիկ Շամշյան
- «Դրամատուրգիա» գրական հանդեսի գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան
- Լաուրա Ազատյան
- Ռոբերտ Թադևոսյան
- Ադամ Մկրտումյան