Տեղաբաշխվել են 6 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 11-ին տեղի է ունեցել 2025 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ (AMGB1029A250) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-6 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 16 մլրդ 57 մլն 900 հազար դրամ, որից մրցակցային` 14 մլրդ 201 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 856 մլն 900 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 6 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 706 714 854 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4800 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.4800 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031