Բաժիններ՝

Սաակաշվիլին մտադիր է «երկու ճակատով» պայքարել ուկրաինացի և վրացի օլիգարխների դեմ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր համար Վրաստանն ու Ուկրաինան անբաժանելի են և ինքը պայքարելու է օլիգարխների դեմ «երկու ճակատով»: Այս մասին նա հայտարարել է NewsOne հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքով` ինքը հուսով է, որ Վրաստանի ներկայիս ղեկավարը կհեռանա իշխանությունից, քանի որ նրա ժամանակ երկրում բարեփոխումներն արգելակվել են:

«Ես ակտիվորեն ներգրավված եմ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների գործընթացում: Վրաստանի համար սկզբունքորեն կարևոր է, որ ռուս օլիգարխը, որը իր տակ ճզմում է իմ ողջ երկիրը, ինչ-որ կերպ բաց թողնի իր չանչերը: Վրաստանում ներկայումս չկա կոռուպցիա հիմնական պետական ինստիտուտներում: Հարկերը ցածր են, բիզնեսը հեշտ է կառավարելը: Այդ ամենը տեղի է ունենում իներցիայով, սակայն զարգացման տեմպը արագ նվազել է: Այն մեծ նախագծերը, որոնք մենք սկսել ենք, դադարեցված են: Եվ մարդիկ դա զգում են»,- նշել է Սաակաշվիլին:

Նա խոստացել է պայքարել թե´ Վրաստանի, թե´ Ուկրաինայի օլիգարխների դեմ:
«Բնականաբար, ես այնտեղ ակտիվորեն կմասնակցեմ: Ինձ համար Վրաստանն ու Ուկրաինան անբաժանելի են: Ուկրաինայում ես նույնպես պայքարում եմ օլիգարխների համակարգի դեմ, կոռուպցիայի, մաֆիոզային կառույցների դեմ»,- ընդգծել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031