Բաժիններ՝

Պոլ Պոգբան զրկվել է իր 10 համարից

«Յուվենթուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի 10 համարի շապիկն արդեն պատկանում է մեկ այլ ֆուտբոլիստի:

Թուրինյան ակումբի պաշտոնական խանութներում վաճառվում են 10 համարի շապիկներ Պաուլո Դիբալայի անվամբ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Պոգբան այժմ գտնվում է Լոնդոնում, որտեղ հավաք է անցկացնում «Ռեալ Մադրիդը»:

Բացի այդ, Մոուրինիոյի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նոր ֆուտբոլիստ է ձեռք բերելու, ակտիվացան խոսակցությունները, որ հենց Պոգբան է տեղափոխվելու անգլիական ակումբ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031