Ռոբերտո Մարտինեսը գլխավորեց Բելգիայի հավաքականը
Իսպանացին կուղղորդի թիմին դեպի հաղթանակ Աշխարհի առաջնությունում:
Պայմանագրի ժամկետը և պայմանները դեռ չեն հրապարակվում:
Ավելի վաղ Մարտինեսը հեռացվել էր «Էվերթոնից»: Անգլիական ակումբում իսպանացին աշխատել է 2 տարի: Ռոբերտո Մարտինեսն աշխատել է նաև «Ուիգանի» և «Սուոնսիի» հետ:
Եվրո 2016-ում Բելգիան հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Ուելսին: Եվրոպայի առաջնությունից հետո Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը հեռացվեց պաշտոնից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը