Բաժիններ՝

Գարեջուրն ու բանանը՝ մազաթափության դեմ

Մազաթափությունը, ցավոք սրտի, խնդիր է, որն ի հայտ է գալիս և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ: Մազաթափությունը կարող է սկսվել առանց որևէ պատճառի:

Բոլոր նրանք, ովքեր կյանքում գեթ մեկ անգամ առերեսվել են մազաթափության հետ, գիտեն, որ գոյություն ունեն բազմաթիվ բնական դեղամիջոցներ, որոնք օգնում են դադարեցնել մազաթափությունը:

Ձեզ ենք ներկայացնում այդ բազմաթիվ դեղամիջոցներից մեկը, որը կդադարեցնի մազաթափությունն ու կխթանի մազերի աճը:

Կարևոր է նաև այն փաստը, որ այս դեղամիջոցը չունի կողմնակի ազդեցություն:

Կարդացեք նաև

Բաղադրություն

  • 1 հում ձու
  • ½ բանան
  • ½ բաժակ գարեջուր
  • 1-2 ճ/գ մեղր

Այս բնական դեղամիջոցը պատրաստելը չափազանց հեշտ է: Պարզապես բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք:

Ստացված խառնուրդը քսեք գլխամաշկին, թողեք մնա մի քանի ժամ: Եթե մի փոքր այրի, մի վախեցեք, սա նշանակում է, որ դեղամիջոցն աշխատում է:

Շաբաթը առնվազն մեկ անգամ կրկնեք գործողությունը և կնկատեք տարբերությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս