Բաժիններ՝

ՊԲ ինժեներական զորամասի բազայի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ

Օգոստոսի 2-4-ը ՊԲ ինժեներական զորամասի բազայի վրա անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնց մասնակցում էին բանակի կենտրոնական ենթակայության զորամասերի ինժեներական դասակների հրամանատարները:

Հավաքների ընթացքում, հաշվի առնելով սակրավորների մասնագիտական ծառայության առանձնահատկությունները, ՊԲ ինժեներական ծառայության սպաների համար անց են կացվել մարտական հերթապահության իրականացման, դիրքերի ինժեներական կահավորման, ականապատման ու ականազերծման, պայթուցիկ նյութերի հետ ճիշտ աշխատելու տեսական ու գործնական պարապմունքներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս