Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի Դիպլոմային ծրագրի բոլոր 12 անդրանիկ շրջանավարտներին շնորհվել են Միջազգային բակալավրիատի ավարտական դիպլոմներ՝ International Baccalaureate Diploma: Սաները ցուցաբերել են նշանակալի արդյունքներ, միավորների միջինը 45 հնարավորից 33 է:
Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող պաշտոնական արժութային պահուստների ծավալը շարունակում է նվազել, հայտնում է APA գործակալությունը:
«Աջակցություն Պավլիկ և Արամ Մանուկյանների ընտանիքին» նախաձեռնությունը դրամահավաք է սկսում։
Թուրքիայի հարավարևելյան երկու` գերազանցապես քրդաբնակ նահանգները կվերանվանվեն: Հաքքարի նահանգը կկոչվի Չոլեմերիկ, իսկ Շըրնաք նահանգը` Նուխ:
ՎՏԲ–Հայաստան Բանկն 2016թ.-ի 1-ին կիսամյակի տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2,024 մլրդ դրամ, միաժամանակ զբաեղեցնելով Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում 2-րդ և հանրապետության խոշորագույն հարկատուների ցուցակում 26-րդ տեղերը:
«Եվ լրագրողները, և շատ-շատերը այս գործընթացի մեջ տեսել են միայն սառցաբեկորի վերին մասը, իսկ այն տիտանական աշխատանքը, որ տարվել է բոլորի աչքից հեռու, ցավոք, շատերը չեն նկատել»,- ասաց նա՝ բարձր գնահատելով նաև գեներալ-մայոր, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանի դերը բանակցություններում:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ճանաչվածությամբ առաջ է անցնում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից 9 տոկոսային կետով, հայտնում է Reuters-ը:
Իրանը մտադիր է իր բնական գազը պահել Ադրբեջանի ստորերկրյա գազապահեստարաններում:
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռակա կարգով Twitter-ում բանավիճել է իր ավստրիացի գործընկերոջ` Սեբաստիան Կուրցի հետ ԵՄ-ի հետ միգրացիոն համաձայնագրից իր երկրի հնարավոր դուրս գալու վերաբերյալ, եթե Եվրամիությունը Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի մուտքի իրավունք չտրամադրի:
Մի քանի ամսում Քաբուլի վերահսկողության ներքո գտնվող տարածքները կրճատվել են 5 տոկոսով: Նման տվյալներ է ներկայացված ԱՄՆ դաշնային կառվարության կազմում Աֆղանստանում իրավիճակի վերահսկողության բարձրագույն մարմնի զեկույցում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը համոված է, որ Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը հնարավոր եղավ հասնել Հայաստանի իշխանությունների խոհեմ, համբերատար, հավասարակշիռ մոտեցման շնորհիվ:
ԱՄՆ-ի փորձը` միջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանն ու Ղրիմը վերադարձնել Կիևին, կնշանակեր Երրորդ համաշխարհային պատերազմի սկսում:
Սարդարապատի հաշահամալիր», Հարց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի աշխատակիցները պնդում են, որ թանգարանի տնօրեն Կարեն Արիստակեսյանն իր առջև խնդիր է դրել ազատվել «հնաբնակ» մասնագետներից, դրա համար էլ կամ 2-3 ամսով է պայմանագիր կնքում, կամ ընդհանրապես ազատում է աշխատանքից։
ԱՄՆ-ում գործարկվել է նոր տակտիկական միջուկային B61-12 ռումբերի արտադրության տեխնոլոգիական նախապատրաստության փուլը: Այդ մասին ասվում է Միջուկային անվտանգության ազգային գործակալության կայքում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին 2 ամսով կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։
Վարչապետն ընդգծել է, որ արդեն իսկ տեսանելի են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 30-ին «Սասնա ծռեր» խմբի անդամները վայր դրեցին իրենց զենքերը և հանձնվեցին իրավապահներին։ Խորենացու փողոց և գունդ տանող բոլոր ճանապարհները երեկ դեռ փակ էին։
Շուրջ 4 օր ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պատանդ էին պահել այնտեղ ժամանած շտապօգնության բժիշկներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին։
Թուրքիայի տնտեսությունը պետական հեղաշրջման փորձի պատճառով կորցրել է նվազագույնը 300 միլիարդ թուրքական լիրա (շուրջ 100 միլիարդ դոլար), հայտարարել է Թուրքիայի մաքսային և առևտրի հարցերով նախարար Բյուլենթ Թուֆենքչին:
Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն առայժմ ոչ միայն չի ցանկանում պաշտոնանկ անել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, այլև պաշտպանում է նրան: ՊՊԾ գնդի գրավումից հետո բազմիցս է հնչեցվում նրա պաշտոնանկության պահանջը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ ուշ գիշերին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ ժամտ մոտ 04։30-ին դատարանը հրապարակել է որոշումը։
ԱՄՆ Տեխաս նահանգում 21 տարեկանից բարձր ուսանողներին թույլատրվել է զենք կրել բուհերում և քոլեջներում: Այդուհանդերձ, մարզադաշտեր և քիմիական լաբորատորիաներ նախկինի պես չի թույլատրվի մուտք գործել զենքով, նշում է korrespondent.net-ը:
Ահարոնյանը պետք է հասկանա, որ եթե անգամ ապստամբներից մեկն է սպանել ոստիկանին, ապա արդեն իսկ փաստ է, որ դա հաստատ ոստիկանության եւ ԱԱԾ-ի ներկայացրած վարկածով չի եղե։
ՁՊՎ-ի հարևանությամբ գտնվող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ իրականացվել են միջոցառումներ և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով հուլիսի 31-ին ժամանակավորապես դադարեցվել է տեղաշարժը:
Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ:
Հուլիսի 31-ին, ժամը 21.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի և Մելքումովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ 1987 թ. ծնված Սամվել Ն.-ին:
Օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում:
Մոսկվայի և Անկարայի հայտարարությունը «Թուրքական հոսք» նախագծի քննարկման հնարավոր վերսկսման վերաբերյալ անհանգստություն է առաջացնում Եվրամիությունում, գրում է Reuters-ը` հղում կատարելով ԵՄ-ում դիվանագիտական աղբյուրին:
Հ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 2-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Օգոստոսի 2-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: