«Սիրելի Արթուր, դու գիտես, որքան եմ քեզ սիրում ու գնահատում: Գիտեմ, հոծ բազմությանը սիրում ես ուղղել խոսքդ մեծ բեմերից, քո սքանչելի խիզախ, խելացի երգով: Սա ուրիշ վիճակ է, Արթուր: Արի, էս տղաները հավերժ չեն կարող մնալ այնտեղ, իսկ եթե Աստված չանի հայտնվեն բանտում, ամեն ինչ վերջացած է: Հայկը վերջնականապես կպարտվի Բելին»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ծանրաբեռնվածության պատճառով ինքը հրաժարվելու է Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից և առաջարկեց առաջիկա խորհրդի նիստում ընտրել նոր խորհրդի նախագահ:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ օգոստոսից 1000 դրամով բարձրացվում է անապահով ընտանիքների նպաստի չափը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը սուբսիդավորելու նպատակով:
Այն, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ձգտում է մերձենալ Ռուսաստանի հետ, նյարդայնացնում է ՆԱՏՕ-ին, գրում է Der Spiegel պարբերականը:
Հուլիսի 28-ին, ժամը 19.40-ի սահմաններում, 1996 թ. ծնված Նվեր Հովակիմյանի վարած «Մերսեդես-Բենց C 180» մակնիշի ավտոմեքենան Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 67 տան բակում վրաերթի է ենթարկել 2005 թ. ծնված Արշակ Տատինցյանին, որը տեղում մահացել է, իսկ Ն. Հովակիմյանը դիմել է փախուստի:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին բավարարել է երկրի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի և Հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարաության հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հրաժարականի մասին դիմումները, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող բժիշկներին հուլիսի 28ին սնունդ է հասցվել: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց «Շատպ օգնություն» ՓԲԸի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
ԱՄՆ քաղաքացիները պետք է միավորվեն, քանի որ մոտենում է «հատուցման ժամը», իր ելույթում հայտարարել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, հայտնում է BBC-ն:
ՀՀ ոստիկանության կողմից Երեւանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը, ով որոնման մեջ էր:
Հալեպի բնակիչներին, որոնք ցանկանում են լքել քաղաքը մարդասիրական միջանցքների օգնությամբ կամ որոնք ցանկանում են մնալ քաղաքում, պետք է երաշխավորվի պաշտպանությունն ու աջակցությունը, հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ Եգիպտոսի խորհրդարանից դրական ազդակներ են գալիս:
ԱՄՆի նախկին պետքարտուղարը համաձայնվել Է լինելու Դեմոկրատական կուսակցությունից նախագահության թեկնածու նոյեմբերի 8ին կայանալիք ընդհանուր ընտրություններում:
Հուլիսի 28-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան փողոցի և Գայի պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ հակառակորդը, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից, հայկական դիրքերի վրա արձակելով 2 արկ:
Մոնթե Մելքոնյանի ընտանիքը պահանջում է ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին:
Կալինինի փողոցին հարակից գերեզմաններում անհայտ անձինք մի իսկական ծառերի սպանդ են իրականացրել. մոտ 25-ից ավելի հաստաբուն առողջ եղևնիներ հիմքից կտրվել են:
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշ» վերադառնալուց հետո առաջին անգամ խոսել է լրագրողների հետ:
Դորտմունդյան ակումբի հարձակվողը կշտամբել է լրագրողներին սխալ ինֆորմացիայի համար:
Հանրահայտ Metallica ռոք խմբի վոկալիստ, կիթառահար Ջեյմս Հեթֆիլդը Facebook-ի իր անձնական էջի միջոցով տեղեկացրել է, որ հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան Փասադենայում գտնվող Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում:
Զգուշացիր, «Մանչեսթեր Յունայթեդ»
Ահմեդ Ալմութավային (Ahmed Almutawa) հաջողվել է գտնել նոր պոկեմոնների գեներացիայի ալգորիթմը հանրահայտ Pokémon GO խաղում: Արդյունքում՝ ստեղծվել է PokéVision կայքը, որի միջոցով հնարավոր է հասկանալ, թե որտեղ են թաքնված խաղի չարագործները հենց ձեր թաղամասում:
Երևան Ջուր ՓԲԸ-ն տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 29-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան փողոցի 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38 շենքերի, Մարգարյան փողոցի 1, 3, 5, 7 շենքերի, Ալիխանյան Եղբայրների փողոցի և նրբանցքի, «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, Ֆիզիկայի ինստիտուտի ջրամատակարարումը:
Եթե ամեն օր աչքերի մերսումներին հատկացնեք 10 րոպե, ապա հիանալի արդյունքի կհասնեք: Հաճախ համակարգչի առաջ երկար մնալու արդյունքում աչքերը սկսում են ցավել, հատկապես՝ աշխատանքից հետո արևին դուրս գալիս:
Աչքը շատ արագ աշխատող «համակարգիչ է»: Հաշվարկված է, որ մեր տեսողական օրգանի «համակարգը» մեկ ժամում մշակում է 36 հազար բիթ ինֆորմացիա: Տեղի է ունենում անդադար ընդունում, վերամշակում և փոխանցում ուղեղին:
Քիչ առաջ լուր ստացանք, որ Հյուսիսային պողոտայի հարակից տարածքից բերման է ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահրամ Պետրոսյանը, որն իր անձնական մեքենայով տեղափոխում էր Ազատության հրապարակում տեղի ունեցող խաղաղ հավաքի տեխնիկան։
«Իբրահիմովիչն ապշեցուցիչ ֆուտբոլիստ է, նրա անունը խոսում է ինքն իր մասին…
Հարավային Օսիայի մաքսային մարմինները կմիավորվեն Ռուսաստանի մաքսային մարմինների հետ:
Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Ես աշխատում եմ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը:
Մեր հայրենակից, սոցիալական լրատվական reddit.com կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով դեռ 2012թ. հայտնվել էր նաև Forbes-ի ամենատաղանդավոր երիտասարդների շարքում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ միասին, Instagram-ի և Facebook-ի իր էջերում գրառում է կատարել` անդրադառնալով Երևանի ՊՊԾ գնդում կատարվող իրադարձություններին: