Մոնթե Մելքոնյանի ընտանիքը դիմել է Սերժ Սարգսյանին
Մոնթե Մելքոնյանի ընտանիքը պահանջում է ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին:
«Հարգելի պարոն Սերժ Սարգսյան
Խորին մտահոգությամբ մենք տեղեկացանք որ հուլիսի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեծ հայրենասեր Արա Ալեք Ենիգոմշյանին։ Պարոն Ենիգոմշյանը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել Հայաստանում բարեգործական աշխատանքներում և արել է ամեն ինչ երկրի բարելավման համար, երկիր, որը նա սիրում է ամեն ինչից առավել։
Նա իր կյանքը նվիրել է Հայաստանի բարօրության համար և նա եղել է Ձեր նախկին զինակից ընկեր, Ազգային հերոս՝ Մոնթե Մելքոնյանի ամենամոտ և վստահելի ընկերներից մեկը։
Չնայած հայրենասիրական գործողությունների ժամանակ ֆիզիկապես տուժելուն՝ Ալեքը շարունակում է աշխատել Հայաստանը լավը դարձնելու համար։
Պարոն Եինգոմշյանը յուրահատուկ հայրենասեր մարդ է, բարեխիղճ է և ընդգրկված է երկրի բարելաման համար ուղղված քաղաքացիական բանավեճերում, օրինական, խաղաղ աշխատանքներում։
Մենք շատերի հետ միասին բարձրացնում ենք մեր ձայնը և խնդրում ենք, որ նա անմիջապես ազատ արձակվի ոստիկանական բանտարկությունից։
Հարգանքներով՝
Մաիլե Մելքոնյան
Մարկար Մելքոնյան
Մարսիա Մելքոնյան»: