![](/banners/BeFunky-design.jpg)
««Բեշիկթաշի» երկրպագուները լավագույնն են աշխարհում, իսկ «Բեշիկթաշը» ՝ լավագույն ակումբն է». Օզբիլիս
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/ih_umarim-onumuzdeki-sezon-1453577949-610x349_640x420.jpg)
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշ» վերադառնալուց հետո առաջին անգամ խոսել է լրագրողների հետ: Օզբիլիսը նշել է, որ փորձում է հարմարվել թուրքական ակումբի խաղային փիլիսոփայությանը:
«Թիմում ինձ շատ լավ են ընդունել: Բոլորի հետ լավ հարաբերություններ ունեմ»,- նշել է Օզբիլիսը:
Օզբիլիսը խոսել է թիմի ընդհանուր նպատակների մասին՝ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ և հաղթել ներքին առաջնությունը:
«Անհամբեր սպասում եմ ելույթիս «Vodafone Arena» մարզադաշտում: «Բեշիկթաշի» երկրպագուները լավագույնն են աշխարհում, իսկ «Բեշիկթաշը» ՝ լավագույն ակումբն է»,- նշել է Օզբիլիսը թուրք լրագրողների հետ զրույցում:
Սիրարփի Աղաբաբյան