Բաժիններ՝

Երևանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը

ՀՀ ոստիկանության կողմից Երեւանում հայտնաբերվել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողը, ով որոնման մեջ էր:

Զինծառայողը հայտնաբերվել է հուլիսի 28­ի երեկոյան և փոխանցվել ռուսական ռազմաբազային:

Զինծառայողի մոտ զենք չի հայտնաբերվել: Պայմանագրային զինծառայողն իրավունք ունեցել է լքել ռուսական ռազմակայանի տարածքը, սակայն մի քանի օր նա չի ներկայացել:

Այդ իսկ պատճառով ռազմակայանի ղեկավարությունը դիմել է ՀՀ ոստիկանությանը եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031