Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի համար մոտենում է «հատուցման ժամը»

ԱՄՆ քաղաքացիները պետք է միավորվեն, քանի որ մոտենում է «հատուցման ժամը», իր ելույթում հայտարարել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, հայտնում է BBC-ն:

Նրա խոսքով` ազդեցիկ ուժերը սպառնում են երկատել հասարակությունը, իսկ վստահությունն ու հարգանքը միմյանց նկատմամբ նվազում է:

Քլինթոնը նաև կոչ է արել միավորվել ընդդեմ իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփի «մարտաշունչ քաղաքականության»:

Նրա կարծիքով` Թրամփը ցանկանում է առանձնացնել ամերիկացիներին և երկիրը մեկուսացնել ողջ աշխարհից: «Նա ցանկանում է, որ մենք վախենանք ապագայից և միմյանցից»,- ասել է Քլինթոնը:

«Մենք չենք կառուցի պատեր, և մենք չենք արգելի կրոնը»,- խոստացել է նա: Քլինթոնը հայտարարել է, որ Թրամփը չպետք է մատչում ունենա միջուկային զենքին:
Հիշեցնենք, որ Քլինթոնը դարձավ ԱՄՆ պատմության մեջ առաջին կինը, ով առաջադրվել է նախագահի պաշտոնում երկրի առաջատար քաղաքական ուժի կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031