
Մահվան ելքով վրաերթ Աշտարակում

Հուլիսի 11-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Աշտարակի Եղբայրության փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Բաբկեն Սահակյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց, որտեղ վերջինս ժամը 18.05-ի սահմաններում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն: